EA Gothenburg
EA Gothenburg | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2011 |
Վայր | Գյոթեբորգ |
Երկիր | Շվեդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Սեփականատեր | Electronic Arts |
EA Gothenburg, Electronic Arts-ին պատկանող ստուդիա, որը տեղակայված է Գյոթեբորգ քաղաքում։ Ստուդիան կենտրոնացված էր Need for Speed համակարգչային խաղաշարքի մշակման վրա։ Ներկա պահին ստուդիան վերակազմավորվել է և զբաղվում է Electronic Arts-ի այլ նախագծերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ghost Games հիմնադրվել է 2011 թվականին ինչպես EA Gothenburg, Մարկուս Նիլսսոնի կողմից (DICE նախկին աշխատակից)։ 2012 թվականին ընկերության անվանումը փոխարինվեց Ghost Games-ի[1]։
2014 թվականի հուլիս-օգոստոսին բացվեց ստուդիա Գիլֆորդում (Ghost Games UK)[2], որում սկսեցին աշխատել մեծ հաշվով Criterion Games-ի նախկին աշխատակիցներ[3]։
2015 թվականի մարտին բացվեց նոր ստուդիա Բուխարեստում (Ghost Bucharest)[4]։
2015 թվականի մայիսի 21-ին ցուցադրվեց Need For Speed խաղաշարքի նոր խաղ՝ Need For Speed (2015)[5]։ Թողարկումը նշանակված էր նոյեմբերի 3-ին Ամերիկայում և 2015 թվականի նոյեմբերի 5-ին Եվրոպայում։ Խաղը հասանելի էր PlayStation 4 և Xbox One համար[6]։ Համակարգիչների համար նախատեսված տարբեակը թողարկվեց մեկ տարի ուշացմամբ 2016 թվականի գարնանը։
2016 թվականի մայիսի 10-ին հրապարակվեց նորություն, որում մշակողները կիսվել էին խաղացողների նվաճումների գրաֆիկով, ինչպես նաև հայտարարվեց, որ հավելյալ SpeedList-ը կլինի վերջինը խաղաշարքում։
2020 թվականի փետվարի 12-ին Electronic Arts-ը հայտարարեց, որ Ghost Games-ում տեղի են ունենում կրճատումներ և ստուդիան վերանվանափոխվեց EA Gothenburg-ի։ Need For Speed խաղաշարքի մշակում կրկին անցնում է Criterion Games-ին։
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Թողարկաման տարեթիվ | Պլատֆորմ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Need for Speed: Rivals | 2013 թվականի նոյեմբերի 19 | Microsoft Windows, PlayStation 4, PlayStation 3, Xbox One, Xbox 360 | մշակաման փուլին մասնակցել է Criterion Games-ը |
Need For Speed | 2015 թվականի նոյեմբերի 3 (խաղային համակարգեր)
2016 թվականի մարտի 17 (համակարգիչների) |
Microsoft Windows, PlayStation 4, Xbox One | |
Need for Speed Payback | 2017 թվականի նոյեմբերի 10 | Microsoft Windows, PlayStation 4, Xbox One | |
Need for Speed Heat | 2019 թվականի նոյեմբերի 8 | Microsoft Windows, PlayStation 4, Xbox One | |
Battlefield 2042 | 2021 թվականի հոկտեմբերի 22 | Microsoft Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «EA Gothenburg переименована в Ghost. Первым проектом студии станет NFS «следующего поколения»». PlayGround.ru. 15 ноября 2012. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Studios - Ghost» (անգլերեն). www.ghostgames.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Criterion Games попрощалась с 60 сотрудниками. Разработчики переехали в Ghost Games». PlayGround.ru. 16 сентября 2013 года. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Need For Speed developer Ghost Games expands into Bucharest». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Need for Speed Returns». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Need for Speed Teaser Trailer — PC, PS4, Xbox One